Փոխզիջման լեզվից ցանկացած շեղում կարող է ճանապարհ հարթել նոր ռազմական գործողությունների համար. Նալբանդյան

21/02/2018 20:34

Փոխզիջման լեզվից ցանկացած շեղում կարող է ճանապարհ հարթել նոր ռազմական գործողությունների համար. Նալբանդյան


Լեռնային Ղարաբաղը երբևէ չի եղել անկախ Ադրբեջանի կազմում, մինչդեռ Ադրբեջանի ղեկավարությունը շարունակում է պահանջել Լեռնային Ղարաբաղը, և ոչ միայն այն, Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ունեցած իր ելույթում նշել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահի այն հայտարարությանը, որ Հայաստանի տարբեր շրջաններ՝ ներառյալ մայրաքաղաք Երևանը, Ադրբեջանի պատմական հողերն են, ուր ադրբեջանցիները պետք է վերադառնան, և դա Բաքվի քաղաքական և ռազմավարական նպատակն է:

«Ձեր հայեցողությանն եմ թողնում, թե արդյոք սա տարածքային պահանջ է հարևան երկրի նկատմամբ, նիզակ ճոճում, թե՞ մեկ այլ բան: Ինչպես հայտնի է, Բաքվի ռազմատենչ հռետորաբանությունը, որը ուժի կիրառման կամ սպառնալիքի հայտարարություններ է ներառում բազմիցս վերածվել է իրական գործողությունների», - ասել է նա:

ԱԳ նախարարը մատնանշել է 2016 թ. Ապրիլյան պատերազմն՝ ասելով, որ Ադրբեջանը կրկին լայնածավալ ռազմական հարձակում սանձազերծեց Լեռնային Ղարաբաղի դեմ, որն ուղեկցվեց միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումներով՝ ներառյալ երեխաների, կանանց և տարեց անձանց սպանությունով, դիակապտությամբ, գերեվարված զինվորների` տխրահռչակ ահաբեկչական կազմակերպություններին բնորոշ ոճով գլխատումներով։

«Ակնհայտ է, որ այս ագրեսիան լուրջ վնաս հասցրեց խաղաղ գործընթացին: Ագրեսիայից հետո միջնորդ համանախագահ երկրների`ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի կողմից կազմակերպվեց երկու գագաթաժողով Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում` ուղղված իրադրության կայունացմանը և խաղաղ գործընթացի առաջմղման համար բարենպաստ պայմանների ստեղծմանը: Սակայն, Ադրբեջանը հետքայլ կատարեց այդ գագաթաժողվներին ձեռք բերված պայմանավորվածություններից և հրաժարվեց կատարել դրանք: Դա նախևառաջ վերաբերում է հրադադարի խախտման հետաքննության մեխանիզմի ստեղծմանը և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի մշտադիտարկման կարողությունների ընդլայնմանը, ինչպես նաև իհարկե 1994-1995թթ. զինադադարի եռակողմ համաձայնագրերի անվերապահ կատարմանը: Բարձր մակարդակով հանդիպումների մեկուկես տարի տևողությամբ ընդմիջումից հետո էր, որ նախագահները կրկին հանդիպեցին անցած հոկտեմբերին Ժնևում: Գագաթաժողովից հետո Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները, համանախագահների հետ համատեղ, հայտարարություն կատարաեցին, որում արտացոլվեց այն, ինչ Հայաստանը երկար ժամանակ կոչ էր անում. ինտենսիվացնել բանակցային գործընթացը և լրացուցիչ քայլեր ձեռնարկել շփման գծում լարվածության նվազեցման համար, այսինքն, իրագործել Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովների ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունները», - ասել է նա:

Նալբանդյանը կարևորել է, որ համանախագահները ևս բազմիցս ընդգծել են գագաթաժողովի հանձնառությունները հարգելու անհրաժեշտությունը, և վերջին նման հայտարարությունն արվեց ընդամենը մի քանի օր առաջ:

«Այնուամենայնիվ, Ադրբեջանը չի կատարում պայմանավորվածությունները: Ամենաթարմ վկայությունը հունվարին Կրակովում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումն էր, որտեղ սկզբունքորեն համաձայնություն էր ձեռք բերվել իրականացնելու անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնումը: Այս պայմանավորվածության առնչությամբ Հայաստանն ու համանախագահները տարածեցին գրեթե նույնական հայտարարություն, մինչդեռ Ադրբեջանը դրան որևէ հղում չի կատարել ոչ հանդիպումից հետո ոչ էլ մինչ օրս: Երբ մի քանի օր առաջ համանախագահները այցելեցին տարածաշրջան, Ադրբեջանը կրկին հրաժարվեց հարգել ընդլայնման իրագործման վերաբերյալ այս պայմանավորվածությունը:

Կարևոր է, որ միջազգային հանրությունը համանախագահ երկրների հետ խոսի մեկ միասնական ձայնով՝ խաղաղության գործընթացի առաջխաղացմանն ուղղված նրանց մոտեցումներին սատարելու համար: Բոլոր հակամարտությունները տարբեր են, և հնարավոր չէ դրանք միավորել կամ դրանց նկատմամբ նույն մոտեցումն որդեգրել։ Տարբեր հակամարտությունների կարգավորման վերաբերյալ միջազգային հանրությունը տարբեր մոտեցումներ է որդեգրել: Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի հանգուցալուծման պարագայում համանախագահ երկրները բազմիցս վերահաստատել են, այդ թվում նախագահների մակարդակով, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմքում ընկած են միջազգային իրավունքի երեք սկզբունքները` ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառումը, տարածքային ամբողջականությունը և ժողովուրդների իրավահավասարությունն ու ինքնորոշման իրավունքը: Այս սկզբունքները մշակվել են համանախագահների կողմից որպես մեկ ամբողջություն, և, ինչպես նշել են եռանախագահները, սկզբունքներից որևէ մեկին մյուսի նկատմամբ գերակայություն տալու ցանկացած փորձ անհնարին կդարձնի հիմնախնդրի կարգավորումը: 2009թ. դեկտեմբերին Աթենքում կայացած նախարարական համաժողովի ընթացքում ԵԱՀԿ մասնակից բոլոր պետությունները, այդ թվում՝ Ադրբեջանը, հավանություն են տվել Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման այս սկզբունքներին: Եվրոպական խորհրդարանը սատարել է այս սկզբունքներին իր մի շարք բանաձևերում: Նույն կերպ է վարվել Եվրոպական միությունը՝ ներառյալ Հայաստանի հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրով: Սա այն է, ինչին հավանություն է տալիս ողջ միջազգային հանրությունը», - ասել է ԱԳ նախարարը։

Նա նաև ընդգծել է, որ անկողմնակալ միջնորդների կողմից առաջարկված փոխզիջման լեզվից ցանկացած շեղում կվնասի միջազգային հանրության համաձայնեցված ջանքերը, կխաթարի համանախագահ երկրների աշխատանքը, պառակտման կեղծ ազդանշան կհաղորդի, ինչը կարող է շահագործվել խաղաղության թշնամիների կողմից, և կարող է խաթարել խաղաղ բանակցային գործընթացը՝ ճանապարհ հարթելով նոր ռազմական գործողությունների համար:

«Հետևաբար, հարցին պետք է վերաբերվել ծայրահեղ զգուշությամբ: Նրանք, ովքեր իրենց աջակցությունն են հայտնել համանախագահների մոտեցումներին չեն կարող իրենց դիրքորոշումն ու ձևակերպումը փոխել մեկ փաստաթղթից մյուսը: Մեկընդմիշտ պետք է հստակեցվի, որ Մինսկի խմբի համանախագահների կողմից առաջարկված բանակցային լուծումը, որը ներառում է համանախագահների կողմից որպես հիմնախնդրի կարգավորման հիմք առաջարկված միջազգային իրավունքի երեք սկզբունքները, այլընտրանք չունի։

Հայաստանը բազմիցս վերահաստատել է, որ համանախագահ երկրների հետ համատեղ շարունակելու է Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման ուղղությամբ իրականացվող ջանքերը», - եզրափակել է Նալբանդյանը:


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

16/08/2018 23:29 Հայաստանի ՔԿՀ-ներում թախտաբիթիներ չեն լինելու, միայն հանցագործներ. Միրզոյանը՝ Քոչարյանին 16/08/2018 23:26 Ոգիս տեղն էր, վախը չունեմ, չեմ ունենալու, իսկ մեկուսարանում էլ թախթաբիթիներ չկային. Ռոբերտ Քոչարյան (Տեսանյութ) 16/08/2018 23:10 Ինձ հետ կապված մարտի 1-ի մեղադրանքը որևէ կապ չունի 10 զոհերի հետ. Քոչարյան 16/08/2018 23:07 Եթե այդ 7 բանկը իմը լիներ, կմիացնեի, մեկ խոշոր բանկ կստեղծեի և գերիշխող դիրք կունենայի այդ ոլորտում. Ռոբերտ Քոչարյանը հերքել է իր մեծ ունեցվածքի մասին լուրերը 16/08/2018 22:49 Մենաշնորհներ մենք չենք ունեցել, մոտ 20 ընկերություն բանան էր ներկրում, մոտ 16-17 ընկերություն՝ վառելիք. Ռոբերտ Քոչարյան 16/08/2018 22:39 Տնտեսական քաղաքականություն Հայաստանում չկա, մարդիկ սկսել են վատ ապրել. Ռոբերտ Քոչարյանը Հայաստանում ընդդիմություն լինելու հայտ է ներկայացնում 16/08/2018 22:04 Վերադարձել եմ քաղաքականություն, միանշանակ. Քոչարյան 16/08/2018 21:50 Ռուսաստանի հետ այդպես խոսել չի կարելի. Ռոբերտ Քոչարյան 16/08/2018 21:44 Իհարկե, պատրաստ եմ խոսել Նիկոլ Փաշինյանի հետ. Ռոբերտ Քոչարյան 16/08/2018 21:30 Իմ դեմ դատարկ ցուցմունքներ են տվել, ոչ մի էական բան չկա. Ռոբերտ Քոչարյան 16/08/2018 21:16 Փաստաբանների թիմն ուղղակի ջախջախել է ինձ առաջադրված մեղադրանքը. Քոչարյան 16/08/2018 19:03 Մշակութային քաղաքականության ձևավորման մեջ մշակութային գործիչները պետք է նվազագույնս ընդգրկված լինեն. Արա Խզմալյանը՝ մշակութային խնդիրների, բացթողումների ու դրանց շտկման մասին 16/08/2018 18:31 Թունիսից Դոնի Ռոստով թռչող ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Անթալիայում 16/08/2018 18:13 Վենեսուելան Պերուին է ներկայացրել Մադուրոյի դեմ մահափորձի գործով կասկածյալների անունները 16/08/2018 17:53 Ադրբեջանում գերեվարված հայերի նկատմամբ կատարվում են «ծիսական սպանություններ». Վահե Գրիգորյանը մանրամասներ է հայտնում Կարեն Պետրոսյանի սպանության գործից 16/08/2018 17:34 ՀՀ ԱԱԾ-ն պատրաստ է աջակցել Հայաստանում ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչությանը 16/08/2018 17:28 Նաիրա Զոհրաբյանն առաջարկում է Երևանի օր սահմանել 16/08/2018 17:16 Համարեք, որ վերադարձել եմ քաղաքականություն, ինչի՞ են խանգարում. Ռոբերտ Քոչարյան 16/08/2018 16:53 Իտալիայում զբոսաշրջային ինքնաթիռ է կործանվել 16/08/2018 16:40 Պեսկովը հայտնել է Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի ղեկավարների հանդիպման ուղղությամբ աշխատանքների մասին 16/08/2018 16:35 Հայկական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի միջև 16/08/2018 16:21 Մինչև 20 մարդ է անհայտ կորած համարվում Ջենովայում կամրջի փլվելուց հետո 16/08/2018 16:16 EPIC EYE. Միջազգային փառատոն Ծաղկաձորում (Տեսանյութ) 16/08/2018 16:09 Բելգիայում գողերը եպիսկոպոսին կողպել են պահարանում 16/08/2018 16:03 Հնդկաստանի զինուժերն ուղարկվել են Քերալայի նահանգ՝ օգնելու հեղեղումներից տուժածներին 16/08/2018 15:57 Վենեսուելայի տարագիր Գերագույն դատարանը Մադուրոյին դատապարտել է 18 տարվա բանտարկության 16/08/2018 15:52 Ոստիկանությունն արգելում է լրագրողներին հանրահավաքի ժամանակ դրոններ օգտագործել 16/08/2018 15:41 Քոչարյանը պատրաստ է կոնսոլիդացնել հակահեղափոխական բոլոր ուժերը. Լևոն Զուրաբյան 16/08/2018 15:36 Հրապարակի մերձակա փողոցները հանրահավաքի համար փակ են լինելու. մեքենաներ կայանել հնարավոր չի լինի 16/08/2018 15:23 ՀՔԾ-ն ընտրել է մարդկանց զգացմունքների վրա խաղալու, մանիպուլյացիայի մեթոդը. Քոչարյանի փաստաբան (Տեսանյութ) 16/08/2018 15:15 Թուրքիան հայտարարել է Եվրամիության հետ հարաբերությունների կարգավորումը սկսելու մասին 16/08/2018 14:59 Երևանի հեռուստաաշտարակի լույսերը ժամանակավոր կանջատվեն 16/08/2018 14:44 Բրիտանական ամենաքիչ ժողովրդականություն վայելող բանկը հայտնի է 16/08/2018 14:30 ՄԱԿ-ում մտադիր են մոտ 50 մլն դոլար հատկացնել Վենեսուելայից փախստականների օգնության համար 16/08/2018 14:10 Ռոբերտ Քոչարյանի կրկնակի կալանավորման դեպքում պաշտպանական կողմը կդիմի ՄԻԵԴ. Հայկ Ալումյան 16/08/2018 14:06 Անահիտ Ֆարմանյանը չի խուսափում քննությունից, մինչև արձակուրդ մեկնելը նրան նույնիսկ չեն հրավիրել մասնակցելու քննչական գործողություններին. փաստաբան (Տեսանյութ) 16/08/2018 14:01 Ռոբերտ Քոչարյանը Երևանում է և հեռանալու մտադրություն չունի. պաշտպան 16/08/2018 13:55 Դիեգո Կոստան՝ ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի խաղի լավագույն ֆուտբոլիստ 16/08/2018 13:43 Ի՞նչ է խոսել Ռոբերտ Քոչարյանը դատարանում. Հայկ Ալումյանը հատված հրապարակեց 16/08/2018 13:28 Ինդոնեզիայի Լոմբոկ կղզում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 460-ի 16/08/2018 13:20 Հույս ունեմ՝ Ռոբերտ Քոչարյանը կհայտնվի անազատության մեջ. Սասուն Խաչատրյան (Տեսանյութ) 16/08/2018 13:17 Ես պատրաստ եմ առաջադրվել ՀՖՖ նախագահի պաշտոնում. Արթուր Վանեցյան 16/08/2018 13:09 Հայտնի է Ռուսաստանի ամենաթանկարժեք բրենդը 16/08/2018 13:01 Մարտի 1-ի գործով Սերժ Սարգսյանը ևս հարցաքննվելու է. ՀՔԾ պետ (Տեսանյութ) 16/08/2018 12:56 Ոստիկանությունը հանդուրժողականություն է դրսևորել և որոշ քաղաքացիներ օգտվել են դրանից. Վալերի Օսիպյանը` ոստիկանների ու միասեռականների միջև միջադեպի մասին 16/08/2018 12:46 Երևանի ավագանու ընտրություններն աննախադեպ են լինելու Հայաստանի համար. ՀՀ ոստիկանապետ 16/08/2018 12:37 Մարզադաշտում կարգ է խախտել, դիտողություն եմ արել. Վալերի Օսիպյանը` Վստրեչի Ապերի հետ կոնֆլիկտի մասին 16/08/2018 12:32 ՊԵԿ-ը 2018 թ. 7 ամսվա ընթացքում հավաքագրել է այնքան ավել գումար, որքան նախատասված էր ավել հավաքագրել ողջ տարվա ընթացքում 16/08/2018 12:27 Անահիտ Ֆարմանյանի մեղադրանքը և նրան կալանավորելու որոշումը իրավական հիմքեր չունեն. Փաստաբանների հայտարարությունը (Տեսանյութ) 16/08/2018 12:13 Կառավարության որոշմամբ լրացուցիչ 408 մլն դրամ տրամադրվեց Երևանում Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի կազմակերպմանը 16/08/2018 11:40 Երևանի ավագանու ընտրություններում ընտրակաշառքի որևէ դեպք չպետք է գրանցվի. Նիկոլ Փաշինյան 16/08/2018 11:36 «Լիվերպուլը» մերժել է Գրույիչի վերաբերյալ «Տորինոյի» առաջարկը 16/08/2018 11:22 Լիբիայում 45 ոստիկան գնդակահարության է դատապարտվել Քադաֆիի դեմ բողոքող ցուցարարներին սպանելու համար 16/08/2018 11:15 Կառավարության գործունեության 100 օրվա ընթացքում լուծել ենք մեր հիմնական խնդիրը. Նիկոլ Փաշինյան 16/08/2018 11:07 Նավթի գները նվազել են 16/08/2018 10:59 Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոյին 16/08/2018 10:54 Իտալիայում կամրջի փլուզման հետևանքով արտակարգ դրություն է մտցվել 16/08/2018 10:43 Հնդկաստանում ջրհեղեղի զոհերի թիվը գերազանցում է 60-ը 16/08/2018 10:36 «Հրապարակ». Չի բացառվում, որ Մարտի 1-ի գործով նոր մարդիկ ավելանան մեղադրյալների ցանկում 16/08/2018 10:32 «Ժողովուրդ». Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՅԴ-ի ջրերը տևական ժամանակ է՝ մեկ առվով չեն հոսում 16/08/2018 10:30 Ահաբեկչություն Քաբուլի ակադեմիայում, կան տասնյակ զոհեր 16/08/2018 10:28 «Հրապարակ». Դատավորների միությունը որոշում կայացրած դատավորին պաշտպանելու ուղղությամբ ոչ մի քայլ չի անում 16/08/2018 10:24 «Հրապարակ». Այսօր ՀՀ կառավարության նիստի օրակարգում է Երևանի ավագանու արտահերթ ընտրություններ նշանակելու ու անցկացնելու մասին հարցը 16/08/2018 10:20 «Հրապարակ». ԱՄՆ-ում ՀՀ դեսպանին փոխարինի Վարուժան Ներսեսյանը 16/08/2018 10:14 «Ժողովուրդ». Մտավախություն է հնչել, որ Մարտի 1-ի գործով հարցաքննվելու և կալանավորվելու հերթը հասնելու է նաև Սերժ Սարգսյանին 16/08/2018 10:08 «Ժողովուրդ». Իրավապահները Ֆարմանյանին կարող են երախտագիտություն հայտնել քրոջը չարաշահումներ անելու հանձնարարություն տվածների անունները տալու համար 16/08/2018 10:00 «Ժողովուրդ». Զբոսաշրջության ոլորտում հարկային վարչարարության հետ կապված բազմաթիվ խնդիրներ կան 16/08/2018 09:44 Մտածում եմ վաղը Հանրապետության հրապարակ գալ երթով. Փաշինյան 16/08/2018 09:37 Փաստաբանները Վալերի Օսիպյանին կոչ են անում չառաջնորդվել Արամ Վարդանյանի (Վստրեչի Ապեր) հետ նախկինում ունեցած անձնական կոնֆլիկտով 16/08/2018 09:31 Կոչ եմ անում ու հորդորում ծնողներին չգնել հեղափոխության խորհրդանիշներով դպրոցական պարագաներ. ԿԳ նախարար 16/08/2018 09:11 Քանաքեռի 13-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում ավտոմեքենան բախվել է տան պատին 15/08/2018 22:35 Ռումբի մասին ահազանգ՝ «Սիլաչի» հյուրանոցում. տարհանվել է 120 հոգի. Վտանգավոր ոչինչ չկա 15/08/2018 19:59 Ներկայացվել է Չեմպիոնների լիգայի 2018/19 խաղարկության նոր գնդակը. Լուսանկար 15/08/2018 19:43 Ապրելու համար ամենահարմարավետ քաղաքն է ճանաչվել Վիեննան 15/08/2018 19:41 Հյուսիսային Եվրոպայի խոշորագույն բանկերից մեկը լքում է Բալթյան երկրները 15/08/2018 19:35 «Յուվենթուսը» հրաժարվել է 60 միլիոն եվրոյով ՊՍԺ-ին վաճառել Ալեքս Սանդրոյին 15/08/2018 19:27 Ամստերդամի օդանավակայանը ժամանակավոր դադարեցրել է աշխատանքը 15/08/2018 19:14 Զիդանը ցանկանում է աշխատել ԱՊԼ-ում, ՄՅՈՒ-ն նախընտրելի տարբերակ է 15/08/2018 19:05 Դավիթ Տոնոյանն ու ՀՀ-ում Իտալիայի դեսպանը քննարկել են համագործակցությունը 15/08/2018 18:56 Ղրիմում Visa և MasterCard քարտերի թողարկումը դադարեցվել է 15/08/2018 18:42 Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԶԲ վարչության նախագահ Անդրեյ Բելյանինովի 15/08/2018 18:27 Սեուլը փորձելու է մինչև տարեվերջ միացնել երկու Կորեաների ճանապարհները 15/08/2018 18:14 Ջենովայում 600-ից ավելի մարդ է անօթևան է մնացել կամրջի փլվելու հետևանքով 15/08/2018 17:58 Վերին Լարսում Վրաստանից դեպի Ռուսաստան մեկնողները խնդիր ունեն, մեծ քանակությամբ մեքենաներ են կուտակվել անցակետում. Փոխնախարար 15/08/2018 17:43 Սիրիային նվիրված ՌԴ-ի, Թուրքիայի և Իրանի գագաթաժողովը կկայանա Թեհրանում 15/08/2018 17:30 Սպալետին երկարաձգել է պայմանագիրն «Ինտերի» հետ 15/08/2018 17:14 Պուտինը հնարավոր է՝ գնա Ավստրիայի ԱԳ նախարարի հարսանիքին 15/08/2018 17:00 Գեներալ-մայոր Նորայր Յոլչյանն ազատվել է ԶՈւ թիկունքի պետի պաշտոնից 15/08/2018 16:45 Մահացել է դերասան Նիկոլայ Կիրիչենկոն 15/08/2018 16:30 Իշխանությունները նախազգուշացրել են Ջենովայում աղետի զոհերի թվի զգալի աճի մասին 15/08/2018 16:17 19.000 և ավելի ԱՄՆ դոլար կաշառք՝ զինծառայությունից ազատվելու համար. Խոշոր բացահայտումներ 15/08/2018 16:05 ՀՅԴ-ն չի բացառում Ռոբերտ Քոչարյանի հետ համագործակցությունը. Հրանտ Մարգարյան 15/08/2018 15:56 Թուրքիան իրավական միջոցներ կձեռնարկի F-35-ի մատակարարումներից ԱՄՆ-ի հրաժարվելու դեպքում 15/08/2018 15:43 Հայկական ծագմամբ Ալեքսեյ Չումակովը համերգով հանդես կգա Երևանում 15/08/2018 15:32 Ինձ առաջադրված մեղադրանքի իրական պատճառն ազգանունս է, իսկ ավելի կոնկրետ՝ ԱԺ պատգամավոր Սամվել Ֆարմանյանի քույրը լինելու հանգամանքը. Անահիտ Ֆարմանյան 15/08/2018 15:20 Վրաերթ` Ճամբարակում. 54-ամյա կինը հիվանդանոցում մահացել է 15/08/2018 15:07 Նոր Զելանդիայում գործադուլին մասնակցել է շուրջ 30 հազար ուսուցիչ 15/08/2018 14:55 Օլեգ Եսայանն ազատվել է Բելառուսում ՀՀ դեսպանի պաշտոնից. նրան կփոխարինի Արմեն Ղևոնդյանը 15/08/2018 14:40 Աֆղանստանում առնվազն 45 զինվորական է սպանվել թալիբների հարձակման հետևանքով 15/08/2018 14:23 Վրաստանում կեցության իրավունք ստանալը դժվարանում է

Տվյալ բաժնի վերջին նյութերը