21/02/2018 15:00
Google-ը պաշտոնապես գործարկել է Google Pay վճարման ծառայությունը
Google ընկերությունը պաշտոնապես գործարկել է Google Pay վճարման ծառայություն, որը ավտոմատ կերպով փոխարինելու է Android Pay ծառայությանը: Ծրագիրը Google-ի նախատեսածի ընդամենը մի մասն է, փոխանցում է Bankir.Ru-ն՝ հղում անելով ընկերության հայտարարությանը:
Google Pay-ը կպահպանի բոլոր գործառույթները, որոնք առկա էին Android Pay-ում: Կողմնակի կայքերին և համակարգերին ինտեգրվելու համար ընկերությունը հրապարակել է հրահանգներ և պրոցեսինգի գործընկերների ցանկ:
Ծառայությունում կհայտնվի «Քարտեզներ» բաժինը: