21/02/2018 18:59
ԱՄՆ-ն 2008-ից ի վեր աշխարհի բանկերին տուգանել է 243 մլրդ դոլարով
Ամերիկյան կարգավորիչ մարմինները 2008 թվականի ֆինանսական ճգնաժամից ի վեր աշխարհի բանկերին տուգանել են ընդհանուր առմամբ՝ 243 մլրդ դոլարով, փոխանցում է «Интерфакс»-ը:
Տուգանքների մեծ մասը կապված է հիփոթեքային ակտիվների որակի վերաբերյալ ներդրողներին խաբելու հետ։ Այդ ակտիվները վաճառվել են մինչ անշարժ գույքի ամերիկյան շուկայի փլուզումը։ Այս մասին հայտնում է MarketWatch-ը։
Հաղորդվում, է, որ վճարված փոխհատուցումներով առաջատար է հանդիսանում Bank of America-ն։ Վերջին 10 տարում այն վճարել է 76.1 մլրդ դոլար։ Երկրորդ տեղում JPMorgan Chase-ն՝ 43.7 մլրդ դոլարով։ Երրորդ տեղում Citigroup-ն է (19 մլրդ դոլար)։
Օտարերկրյա բանկերի շարքում ամենից շատ վճարումներն արել են Deutsche Bank-ը (14 մլրդ դոլար) և Royal Bank of Scotland-ը (10,1 մլրդ դոլար)։ Ավելի քան 6-ական մլրդ դոլարի տուգանք են վճարել նաև BNP Paribas-ը, Credit Suisse-ը և UBS-ը։