21/02/2018 11:20
Աղասի Դարբինյանը նշանակվել է ՀՀ վարչական դատարանի նախագահ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Աղասի Դարբինյանը նշանակվել է ՀՀ վարչական դատարանի նախագահ, տեղեկացնում են նախագահի մամուլի գրասենյակից:
«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 125-րդ հոդվածի 7-րդ մասը և հաշվի առնելով Արդարադատության խորհրդի 2018 թվականի փետրվարի 9-ի ԱԽ-2-Ո-2 որոշմամբ ներկայացված առաջարկությունը` որոշում եմ.
Աղասի Դարբինյանին նշանակել Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի նախագահ»,- ասված է Սերժ Սարգսյանի հրամանագրում: