21/02/2018 11:46
Գրոհայինները Դամասկոսի ռմբակոծության ժամանակ 9 մարդ են վիրավորել
Անօրինական զինված կազմավորումները մեկ օրում 6 անգամ ռմբակոծել են Դամասկոսի բնակելի թաղամասերն Արևելյան Գուտայի տարածաշրջանից՝ վիրավորելով ինը բնակչի, հաղորդում է Սիրիայում պատերազմող կողմերի հաշտեցման կենտրոնից, փոխանցում է РИА Новости-ն:
«Գրոհայիններն արձակել են 14 ական: Զոհերի և ավերածությունների թիվն աճում է: Վիրավորում է ստացել 9 խաղաղ բնակիչ», - ասվում է զեկույցում: