21/02/2018 12:12
Գևորգ Կոստանյանն առաջադրվել է ԱԺ պետաիրավական մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցությունը փետրվարի 20-ի նիստում ՀՀ ԱԺ պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու է առաջադրել պատգամավոր Գևորգ Կոստանյանին, հայտնում են ՀՀ Ազգային ժողովից։
Նշենք, որ ԱԺ պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը զբաղեցնում էր Հրայր Թովմասյանը, որն օրեր առաջ հրաժարական ներկայացրեց։
Հրայր Թովմասյանը առաջադրվել է Սահմանադրական դատարանի անդամի պաշտոնում։