21/02/2018 14:39
Եղիսաբեթ Երկրորդ թագուհին Կիևի կենտրոնում վարձակալել է հողատարածք
Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Եղիսաբեթ Երկրորդ թագուհին Ուկրաինայի մայրաքաղաք Կիևի կենտրոնում վարձակալել է 1,6 հազար քառակուսի մետր մակերեսով հողատարածք, ասված է Կիևի քաղաքային խորհրդի որոշման մեջ, որը զետեղված է kievvlast.com.ua կայքում:
«Նորին Թագավորական Մեծությանը և Կանադայի տիրակալուհուն 49 տարով վարձակալության է տրվում 0,1622 հեկտար մակերեսով հողատարածք Կիևի Շևչենկոյի շրջանի Կոստելնայա փողոցում», - ասված է խորհրդի որոշման մեջ:
Հաղորդվում է, որ վարձակալության դիմաց ամսական վճարը կկազմի 568 հազար գրիվնա: