21/02/2018 11:25
Էրդողանը խոսել է Աֆրինից սիրիացի աշխարհազորայինների նահանջման մասին
Սիրիայի աշխարհազորայինները թուրքական կրակի տակ հայտնվելուց հետո նահանջել են Աֆրինից, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Մոտ տասը պիկապ էր շարժվում դեպի քաղաք:
«Նախօրեին ես խոսել եմ Ռուսաստանի և Իրանի առաջնորդների հետ, այս թեմայով պայմանավորվածություն ենք ձեռք բերել: Ցավոք, որոշ ահաբեկչական խմբավորումներ, հաճախ ընդունում են սխալ որոշումներ, դա անընդունելի է, և դրա համար նրանք պատասխան կտան», - ասել է Էրդողանն Անկարայում լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
Ավելի վաղ, սիրիական աշխարհաորայիններին մոտ կանգնած աղբյուրը РИА Новости-ին հայտնել էր, որ աշխարհազորայինները մտել են Աֆրին և պատրաստ են թուրքական զորքերի հետ բախման: Դամասկոսը պաշտոնապես դեռ չի արձագանքել: