21/02/2018 12:51
Թբիլիսիի քաղաքապետը շան հետ է ժամանել աշխատավայր. Լուսանկարներ
Թբիլիսիի քաղաքապետարանի աշխատակիցները ֆեյսբուքյան իրենց էջերում լուսանկարներ են տեղադրել, ըստ որոնց՝ քաղաքային իշխանության նիստին քաղաքապետ Կախա Կալաձեն շան հետ է ժամանել աշխատավայր, գրում է Aliq-ը:
Քաղաքապետը շանն անցյալ շաբաթ է վերցրել շների պահման համայնքային հաստատությունից: Կալաձեն շանն անվանել է Տիֆանի:
Իր ինստագրամում քաղաքական գործիչը տեղադրել է տեսանյութ, որում ներկայացված է, թե ինչպես են իր երեխաները խաղում իր աշխատասենյակում:
Ինչպես երևում է, Տիֆանին բնակվում է քաղաքապետարանում, քանի որ երեկ շունը երևացել է քաղաքապետարանի նիստերի դահլիճում:
«Սա քաղաքապետարանի նոր աշխատակիցն է», - ֆեյսբուքյան իրենց էջերում կատակում են վրացիները: