21/02/2018 18:40
Ժամկետային զինծառայողի մահվան հանգամանքները պարզելու համար նշանակվել է քննություն
ՀՀ ՔԿ ԶՔԳՎ չորրորդ կայազորային քննչական բաժնում տարվում է քննություն զինվորական հոսպիտալում մահացած Ստեփան Ստեփանյանի մահվան հանգամանքները պարզելու համար, Aysor.am-ին տեղեկացնում են Քննչական կոմիտեից:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ավելի վաղ, տեղեկացրել էինք, որ փետրվարի 12-ին զինվորական հոսպիտալում մահացել է ՀՀ ԶՈւ ժամկետային զինծառայող Ստեփան Ստեփանյանը: