21/02/2018 11:43
Իրաքի վարչապետը հայտարարել է, որ թույլ չի տա իր երկրի տարածքն օգտագործել Իրանի դեմ
Իրաքը երբեք թույլ չի տա, որպեսզի իր տարածքն օգտագործվի Իրանի դեմ պայքարելու համար, հայտարարել է Իրաքի վարչապետ Հեյդար ալ-Աբադին, փոխանցում է ТАСС-ը:
«Մենք ոչ մի բանի համար թույլ չենք տա օգտագործել Իրաքի տարածքն Իրանի դեմ, լինի դա ՆԱՏՕ-ն կամ մեկ ուրիշը», - ասել է նա:
Իրաքի վարչապետի գրասենյակին մոտ իրաքցի պատգամավոր Ջաս Մուհամմեդ Ջաֆարն ավելի վաղ հայտարարել էր Իրանի հետ սահմանին ռազմական ներկայությունն ընդլայնելու ԱՄՆ ձգտումների և ալ-Աբադիի վրա ճնշումների մասին՝ երկրում ՆԱՏՕ-ի առաքելության ժամկետի երկարաձգման նպատակով: