21/02/2018 13:47
Լատվիայի ԿԲ-ի ղեկավարը հեռացվել է պաշտոնից
Լատվիայի Կենտրոնական Բանկի ղեկավար Իլմար Ռիմշևիչը, որին մեղադրում են կոռուպցիայի համար, փետրվարի 20-ին հեռացվել է պաշտոնից: Այս մասին հայտնում է Reuters-ը:
Ավելի վաղ մամուլի ասուլիսի ժամանակ Ռիմշևիչը հայտարարել էր, որ դարձել է զրպարտության զոհ, քանի որ պայքարում էր բանկային հատվածում կոռուպցիայի դեմ:
Կոռուպցիայի դեմ պայքարի գործկալությունը քննում է Ռիմշևիչի կողմից 100 հազար եվրո կաշառք պահանջելու մասին տեղեկությունը: