21/02/2018 19:34
Լիբանանի նախագահն այցելել է Ծիծեռնակաբերդ (Լուսանկարներ)
Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Լիբանանի նախագահ Միշել Աունը այցելել է Ծիծեռնակաբերդ:
Նրան ուղեկցել են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը: Աունը ծաղկեպսակ է դրել Հայոց մեծ եղեռնի զոհերի հուշարձանին, այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան և գրառում է կատարել թանգարանի պատվավոր հյուրերի հուշամատյանում:
Միշել Աունը Հայաստան է ժամանել ՀՀ նախագա Սերժ Սարգսյանի հրավերով: Այցի շրջանակներում նախատեսված են Լիբանանի նախագահի հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության՝ նախագահի, Ազգային ժողովի նախագահի, վարչապետի հետ: