21/02/2018 13:39
Հյուսիսային Կորեայի իշխանությունները չեղարկել են Օլիմպիադայում ԱՄՆ փոխնախագահի հետ հանդիպումը
ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը հարավկորեական Փհեննչհան այցելության ժամանակ պետք է հանդիպեր Հյուսիսային Կորեայի ներկայացուցիչների հետ, սակայն Հյուսիսային Կորեայի իշխանությունները հանդիպումը չեղյալ են համարել, հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում անելով Reuters-ին:
Փենսի ներկայացուցիչը հայտարարել է, որ հյուսիսկորեական իշխանությունները «հանդիպումից խուսափել են կամ հնարվոր է՝ չեն ցանկացել բանակցությունների սեղանի շուրջ նստել»:
Փոխնախագահի շտաբից նշել են, որ Հյուսիսային Կորեայի հետ բանակցությունների չեղարկումը կարող էր տեղի ունենալ նաև այն պատճառով, որ Փենսը Հյուսիսային Կորեային մեղադրել է մարդու իրավունքների խախտման մեջ և հայտարարել նոր տնտեսական պատժամիջոցներ մտցնելու մասին: