21/02/2018 15:04
Ճապոնիան կգնի մոտ 20 ամերիկյան կործանիչ
Ճապոնիայի իշխանությունները նախատեսում են մոտակա 6 տարվա ընթացքում գնել մոտ 25 F-35A կործանիչներ, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով իր երեք աղբյուրներին, փոխանցում Gazeta.ru-ն:
«Հաշվի առնելով բյուջեի և արտադրական պլանները՝ նպատակահարմար է համարվում ձեռք բերել շուրջ 25 ինքնաթիռներ», - հայտնել է աղբյուրը։
Հաղորդվում է, որ ամեն պատրաստի կործանիչը կարժենա շուրջ 100 մլն դոլար։ Աղբյուրը նաև շեշտել է, որ ինքնաթիռները նախատեսվում է գնել անմիջապես ԱՄՆ-ից, ոչ թե հավաքել երկրում: