21/02/2018 17:19
Գողացված ափսեները Մատենադարանինը չեն եղել. Գողոնը վերադարձվել է
Այսօր տեղեկություն էր տարածվել այն մասին, թե Մատենադարանի գիտական մասնաշենքից արժեքավոր ափսեներ են գողացել։
«Գրիգ Շոկոլա» ընկերության սեփականատեր Կարեն Գրիգորյանը հայտարարություն է տարածել, որով հերքում է այդ տեղեկությունը և նշում, որ գողոնը վերադարձվել է։
«Հարգելի գործընկերներ, երեկվա հրաշալի միջոցառումից հետո տեղի ունեցած փոքր տհաճ միջադեպը այսօր մամուլում մեծ տարածում է ստացել, սկզբնաղբյուրը տեղեկատվության shamshyan.com կայքն է եղել, ով ոստիկանության տեղեկատվությունը տարածել է իր կայքում, չգիտեմ, անկեղծ ասած, որքանով է դա ճիշտ՝ առանց ինձ զգուշացնելու տարածել իմ բնակության վայրի և աշխատավայրի, ինչպես նաև տարիքի մասին տեղեկությունը, վերջինը, ի դեպ, սխալ։
Ինչևիցե, բայց սա սխալ է ընկալվում և տպավորություն է, որ Մատենադարանը ինչ-որ կապ ունի այս ամենի հետ, նման բան չկա, Մատենադարանը կապ չունի այս միջադեպի հետ, խնդրում եմ անհեթեթ ինֆորմացիա մի տարածեք և Մատենադարանի անունը անիմաստ մի շահարկեք։
Գողացված ափսեները եղել են Գրիգ Շոկոլա ընկերության սեփականությունը, որի ղեկավարը ես եմ, և արդեն իսկ գողոնը հետ է վերադարձվել անհայտ քաղաքացու կողմից։ Չեմ պատրաստվում բողոք ներկայացնել և բնականաբար գործին ընթացք տալ։ Խնդրում եմ վերջ տվեք այս ինֆորմացիան տարածելուն։ Շնորհակալություն», - հայտարարել է Գրիգորյանը։