21/02/2018 16:37
Պետական-մասնավոր համագործակցության մասին օրենքի նախագիծը պատրաստ կլինի մարտին
Պետական-մասնավոր համագործակցության մասին օրենքի նախագիծը մշակվել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի փորձագիտական աջակցությամբ:
Նախագահ Սերժ Սարգսյանի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանն ասել է, որ 2018-ի մարտին օրինագիծն արդեն ամբողջությամբ պատրաստ կլինի քննարկման ներկայացնելու։
Սուրեն Կարայանի հավաստմամբ, փաստաթուղթը ներառում է ինչպես համաշխարհային լավագույն փորձը, այնպես էլ Հայաստանում պետական-մասնավոր համագործակցության ձևաչափով մինչև այժմ իրականացված ծրագրերում եղած արդյունավետ կարգավորումների փորձը: