21/02/2018 10:45
Պորոշենկոն ստորագրել է Դոնբասի վերաինտեգրման մասին օրենք
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ստորագրել է Դոնբասի վերաինտեգրման մասին օրենք, որում Ռուսատստանը որակավորում է որպես «ագրեսոր», փոխանցում է Gazeta.ru-ն:
«Այս օրենքը, մի կողմից, արտացոլում է իմ ռազմավարությունը որպես նախագահ, որպես Գերագույն գլխավոր հրամանատար, օկուպացված տարածքների վերադարձը Ուկրաինայի ինքնիշխանություն: Այս օրենքում մենք որակավորում ենք ռուսական պետությունը որպես ագրեսոր», - հայտարարել է Պորոշենկոն:
Պորոշենկոյի խոսքով՝ Դոնբասի մասին օրենքը չի խախտում մինսկյան պայմանավորվածությունները, սա շրջանակային օրենք է: