21/02/2018 14:43
Ջորջ Քլունին 500 հազ. դոլար կտրամադրի ԱՄՆ-ում զենքի շրջանառության վերահսկողության խստացման ակցիաների համար
Հոլիվուդյան դերասան և ռեժիսոր Ջորջ Քլունին ու նրա կինը՝ Ամալը, մտադիր են 500 հազար դոլար տրամադրել ԱՄՆ-ում այն ակցիաների անցկացման համար, որոնք ուղղված են զանգվածային հրաձգության նոր միջադեպերի կանխմանը, ասված է Քլունիի հայտարարության մեջ, որը երեքշաբթի հրապարակվել է People հանդեսում, փոխանցում է ТАСС-ը:
Դերասանն արձանագրել է, որ ինքը և կինը «ոգեշնչված են» Փարքլենդի (Ֆլորիդա նահանգ) դպրոցի աշակերտների համարձակությունից, որտեղ փետրվարի 14-ին տեղի է ունեցել հրաձգություն, որի հետևանքով սպանվել է 17 մարդ:
Երիտասարդները վերջին օրերին անցկացրել են մի քանի ակցիա՝ ԱՄՆ-ի շխանություններին կոչ անելով ընդունել հրազենի շրջանառության նկատմամբ վերահսկողության խստացման միջոցներ: Նրանք պլանավորում են մարտին ԱՄՆ-ի մի շարք քաղաքներում անցկացնել այս նախաձեռնության պաշտպանության երթեր: Քլունին արձանագրել է, որ ինքն էլ է մասնակցելու այդ ակցիային: