21/02/2018 19:02
Ռուսական ավիաընկերությունները կընդլայնեն Հայաստանից սպասարկվող երթուղիների աշխարհագրությունը
Հայաստանի և Ռուսաստանի ավիաընկերությունները օգտվում են օդային երթևեկության 3-րդ և 4-րդ ազատության իրավունքից՝ չվերթներ իրականցնելով առանց հաճախականության, օդանավերի տիպերի և տարողության սահմանափակման:
«Օդային երթևեկության 5-րդ ազատության իրավունքի տրամադրման դեպքում՝ ավիաընկերությունները հնարավորություն կունենան չվերթները շարունակել նաև դեպի երրորդ պետություն՝ ընդլայնելով Հայաստանից սպասարկվող երթուղիների աշխարհագրությունը», - Aysor.am-ին ասաց Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի խոսնակ Սաթենիկ Հովհաննիսյանը:
Հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 18-րդ նիստի շրջանակում անդրադարձ է կատարվել նաև ավիացիայի ոլորտում համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցերին:
Քննարկվել են այդ թվում՝ փոքր ավիացիայի զարգացման, ռուսական ավիաընկերություններին գործունեության հինգերորդ ազատության աստիճան տրամադրելու հարցեր: