21/02/2018 12:19
Դեղերը դեղատոմսով բաց թողնելու կարգը գործում էր նաև հին օրենքի դեպքում, պարզապես հիմա վերահսկողությունը խստացվելու է. Սամվել Զաքարյան
Դեղերի մասին նախկին օրենքը թույլ չէր տալիս առանց դեղատոմսի որոշակի դեղեր բաց թողնել, պարզապես նոր օրենքով այս հարցում վերահսկողությունն ավելանալու է, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի դեղ արտադրողների և ներմուծողների միության նախագահ Սամվել Զաքարյանը:
«Այս կարգն ընդունվել է դեղերի մասին նոր օրենքի շրջանակում, որն ուժի մեջ մտավ 2017-ի դեկտեմբերին: Այնպես չէ, որ առանց դեղատոմսերի նախկին օրենքով թույլատրվում էր դեղեր բաց թողնելը, պարզապես հիմա նշվում է, որ իրավիճակն ավելի խիստ է կանոնակարգվելու: Առողջապահության նախարարությունում ստեղծվել է տեսչություն, որն էլ պետք է հետևի իրավիճակին», - ասաց Սամվել Զաքարյանը:
Նա հիշեցրեց նաև, որ թե՛ հին օրենքով, թե՛ նոր օրենքով, օրինակ, թույլ չի տրվում հատով դեղ վաճառել ու գնել.
«Բայց շատ տեղերում հասկանում են, որ դա նաև սոցիալական խնդիր է ու սոցիալապես անապահով մարդուն չեն կարող ասել ամբողջ տուփը գնի ու դրա համար հատով բաց էին թողնում»: