21/02/2018 14:47
Օդի ջերմաստիճանը կնվազի 2-3 աստիճանով
Հանրապետության տարածքում փետրվարի 21-ի ցերեկը, 23-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: 22-ին առանձին շրջաններում, 26-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ:
ԱԻՆ-ից հայտնում են, որ քամին՝ հարավ-արևմտյան, կլինի 3-8 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը 22-25-ի ցերեկները և 26-ի գիշերը կբարձրանա 4-5 աստիճանով, 26-ի ցերեկը կնվազի 2-3 աստիճանով:
Երևան քաղաքում փետրվարի 21-ի ցերեկը, 23-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: 22-ին կա անձրևի փոքր հավանականություն, 26-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև: