21/02/2018 11:48
Մեքսիկայում երեք իտալացի է անհետացել
Իտալիայի երեք քաղաքացի է անհետ կորել Մեքսիկայի Խալիսկո նահանգում, հայտնել է նահանգի գլխավոր դատախազությունը, փոխանցում է РИА Новости-ն:
Գերատեսչությունից նշել են, որ իտալացիները կորել են հունվարի 31-ին, իսկ ազգականներից դիմումը ստացվել է փետրվարի 1-ին: Երեք իտալացին էլ Նեապոլից են:
Excelsior պորտալի տեղեկությունով՝ իտալացիների ազգականները կարծում են, որ նրանց անհետացման հետ կարող են կապ ունենալ տեղացի ոստիկանները, քանի որ անհետանալուց առաջ նրանք հեռախոսով հայտնել են, որ իրենց ձերբակալել է ոստիկանական պարեկը և պահանջել հետևել իրեն: Դրանից հետո կապն ընդհատվել է:
Խալիսիկոյի իշխանությունները հերքում են ոստիկանների մասին տեղեկությունները, որոնք իբր կապ ունեն արտասահմանցիների անհետացման հետ: Հիմա նահանգում այս գործով քննություն է ընթանում և քննչական գործողություններ են անցկացվում, գործընթացին միացել է Իտալիայի դեսպանատունը: