21/02/2018 10:33
Իրանում օդանավի կործանման վայրում հայտնաբերել է 45 մարդու դի
Որոնողական բրիգադն Իրանում ATR-72 օդանավի կործանման վայրում հայտնաբերել է 45 մարդու դի, հայտնել է Արտակարգ իրավիճակների տեղի վարչության ղեկավար Ջալալ Պուրանֆարդը, փոխանցում է «Известия»-ն:
Նա նշել է, որ որոշ զոհերի մարմինները դեռ չեն նույնականացվել, դրանք փետրվարի 21-ին կուղարկվեն Յասունջ քաղաք:
Թեհրան-Յասունջ չվերթն իրականացնող օդանավը կործանվել է փետրվարի 18-ի առավոտյան՝ Իսֆահան նահանգում: