22/02/2018 10:02
Դավիթ Լոքյանը հաճոյացել է Կարեն Կարապետյանին. «Ժամանակ»
«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ վարչապետ Կարեն Կարապետյանը կիրակի օրը ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանին պատկանող «Արքայաձոր» ռեստորանային համալիրում հավաքել է կառավարության անդամներին:
«Կարապետյանի հրավերը բոյկոտել է կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, բայց բացը լրացրել է տարածքային կառավարման նախարար Դավիթ Լոքյանը: Ըստ միջոցառման մասնակիցների հավաստիացումների՝ Լոքյանը այնքան է հաճոյացել Կարապետյանին, որ ոմանց մոտ ցանկություն է առաջացել րոպե առաջ լքել տարածքը՝ այս քստմնելի տեսարանից ազատվելու համար», - գրում է թերթը:
Մանրամասները թերթի այսօրվա համարում