22/02/2018 14:07
Լիբանանը կանգնած է Հայաստանի ժողովրդի ինքնիշխանության կողքին. Միշել Աուն
Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի և Լիբանանի Հանրապետության նախագահ Միշել Աունի միջև կառուցողական բանակցություններ են տեղի ունեցել։
Այս մասին ՀՀ նախագահի նստավայրում լրագրողների հետ հանդիպմանն ասաց պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Լիբանանի Հանրապետության նախագահ Միջել Աունը։
«Քննարկել ենք Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը, տարածաշրջանի որոշ երկրների ճգնաժամերն ու բռկված պատերազմները, հատկապես մեր հարևան Սիրիայում։ Համաձայնեցինք այդ ճգնաժամերին խաղաղ լուծումներ գտնելու ու պատերազմական մեքենան դադարեցնելու անհրաժեշտույան շուրջ, քանի որ բռնությունը միայն բռնություն ու ծայրահեղականություն է ծնում, ինչի ապացույցն է մեր տարածաշրջանում սկիզբ առած վերջին 7 տարիներին շարունակվող խռովությունները», - ասաց Միշել Աունը։
Նա նշեց, որ ՀՀ նախագահի հետ փոխադարձաբար համաձայնել են, որ կարևոր է ամրապնդել երկկողմ միջազգային համագործակցությունն ահաբեկչության դեմ պայքարում, քանի որ որևէ երկիր զերծ չի կարող մնալ դրա վտանգներից։
Լիբանանի նախագահը երախտագիտություն է հայտնել ՀՀ նախագահին՝ միջազգային ատյաններում Լիբանանի ու նրա խնդիրների կողքին գտնվելու համար։
«Լիբանանն էլ իր հերթին կանգնած է Հայաստանի կողքին, իր ժողովրդի, ինքնիշխանության, խաղաղության ու բարգավաճման բնական իրավունքները պաշտպանելու գործում», - ասաց Լիբանանի նախագահ Միշել Աունը։