23/02/2018 20:13
Airbus–ը ցուցադրել է իր առաջին թռչող տաքսու թռիչքը (Տեսանյութ)
Airbus ընկերությունը ցուցադրել է Vahana նախագծի իր առաջին թռչող տաքսու՝ Alpha One–ի թռիչքը, փոխանցում է Lenta.ru-ն՝ հղում անելով DailyMail–ին:
Առաջին թռիչքը տեղի էր ունեցել դեռ հունվարի վերջին Փենդլթոնում (ԱՄՆ, Օրեգոն նահանգ)։ Առաջին ամբողջական թռիչքի ժամանակ անօդաչու թռչող սարքն անցել է 16 ֆունտ (համարյա 5 մետր) տարածք և երկնքում անցկացրել է 53 վայրկյան։ Հաջորդ փորձարկման ժամանակ հեղինակները մտադիր են դրոնը հասցնել մինչև արմտյան կետ։
Alpha One–ի գաբարիտային լայնությունը 6.2 մետր է, երկարությունը 5.7 մետր, իսկ բարձրությունը 2.8 մետր։ Այն կարող է բարձրացնել մինչև 745 կիլոգրամ, սակայն ներսում միայն մեկ ուղևորի համար տեղ կա։ Դրոնը ամբողջությամբ էլեկտրական է։
Alpha One–ի մշակումը սկսվել է 2016 թվականին։ Airbus ընկերությունը նախատեսում է արտադրանքը շուկա դուրս բերել 2020 թվականին։