23/02/2018 16:08
2017-ին Apple Pay-ից օգտվողների թիվը կրկնապատկվել է
Անցած տարվա ընթացքում Apple Pay վճարային ծառայության օգտվողների թիվը կրկնապատկվել է: Այս մասին հայտարարել է վերլուծական Loup Ventures ընկերությունում:
Եթե 2016 թվականին օգտվողների թիվը 62 միլիոն էր, ապա 2017-ին այդ թիվը հասել է 127 միլիոնի: Loup Ventures-ից նաև նշել են, որ iPhone-ի սեփականատերերի միայն 16 տոկոսն է օգտագործում Apple Pay-ը:
Ներկայումս Apple Pay-ը գործում է 25 երկրում: