23/02/2018 13:10
Ազգային ժողովում սկսվել է նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի և ՀՀԿ ու ՀՅԴ խմբակցությունների անդամների հանդիպումը (Լուսանկարներ)
Այս պահին Ազգային ժողովում ընթանում է Հանրապետական կուսակցության կողմից ՀՀ նախագահի թեկնածու առաջադրված Արմեն Սարգսյանի և Հանրապետական ու Դաշնակցություն խմբակցությունների անդամների հանդիպումը, փոխանցում է Aysor.am-ի թղթկիցը։
Հանդիպումն ընթանում է փակ դռների հետևում, որը հսկվում է անվտանգության աշխատակցի կողմից։
Սպասվում է, որ հանդիպումից հետո կհայտարարվի Ա.Սարգսյանի պաշտոնական առաջադրման մասին: