23/02/2018 17:51
Աֆղանստանում մեկ օրում առնվազն 70 զինյալ է ոչնչացվել
Աֆղանստանի պաշտպանության նախարարությունն ուրբաթ հայտնել է, որ առնվազն 70 զինյալ է ոչնչացվել երկրի մի քանի նահանգներում վերջին մեկ օրում անցկացված գործողությունների ընթացքում, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով «Պաժվակ» գործակալությանը:
Նրա տվյալով՝ Աֆղանստանի ռազմաօդային ուժերը 73 ավիաթռիչք են կատարել ահաբեկիչների տեղաբաշխման շրջաններում:
Հակաահաբեկչական գործողություններն իրականացվել է երկրի 16 նահանգում:
Նախարարությունն Աֆղանստանի անվտանգության ուժերի կրած կորուստների վերաբերյալ տվյալներ չի ներկայացնում: