23/02/2018 16:25
Զսպում եմ ինձ, երբ ուղղակի չեմ թքում ձեր երեսին. Գասպարին՝ իշխանական մեծամասնությանը (Տեսանյութ)
Այսօր ԱԺ «Ելք» խմբակցության կազմակերպած Մարտի 1, 2-ի դեպքերի վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ, այդ օրերի զոհերի հարզատներին դիմելով, քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին ցավ հայտնեց. «Ցավում եմ, որ ձեր հարազատների, ձեր երեխաների փոխարեն չգնդակահարվեցինք մենք՝ շարժման առավել ակտիվ մասնակիցներս, ինչպես նաև առավել մեծ մասնակցություն ունեցող անձինք»։
Այնուհետև դիմելով քաղաքացիական հասարակությանը՝ Գասպարին նկատեց, որ մարտիմեկյան դեպքերից 10 տարի անց նրանք կանգնել են «անճար, անզոր դաժան մարդասպանության առջև»։
Գասպարիի ելույթի մյուս հասցեատերը ԱԺ դահլիճում նստած խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչներն էին։ Դիմելով նրանց՝ ակտիվիստը հայտարարեց. «Դուք եք գնդակահարել իմ հարազատներին։ Ոչ ավելի, ոչ պակաս։ Ես այստեղ գտնվելով, հայտնում եմ՝ չափազանց մեծ զսպվածություն եմ հանդես բերում, երբ ուղղակի չեմ թքում ձեր երեսին»։