23/02/2018 17:00
Դե Միստուրան Աստանայի գործընթացի երաշխավորներին կոչ է արել քննարկել Արևելյան Գուտայի իրադրությունը
Սիրիայի խնդրով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ դեսպանորդ Ստաֆան դե Միստուրան Աստանայի գործընթացի երաշխավորներին՝ Ռուսաստանին, Իրանին և Թուրքիային, կոչ է արել Արևելյան Գուտային (Դամասկոսի արվարձան) նվիրված շտապ հանդիպում անցկացնել ապաէսկալացման ռեժիմի վերականգնման նպատակով, ասված է նրա հայտարարության մեջ, որն ուրբաթ տարածվել է Ժնևում:
«Հատուկ դեսպանորդը վերստին «Աստանայի» երաշխավորներին կոչ է անում շտապ հանդիպում անցկացնել ապաէսկալացման վերականգնման նպատակով», - ճեպազրույցում հայտարարել է ՄԱԿ-ի՝ Ժնևի բաժանմունքի պաշտոնական ներկայացուցիչ Ալեսանդրա Վելուչին:
Համաշխարհային կազմակերպության հանձնակատարն Արևելյան Գուտայում, որտեղ ակտիվացել են մարտերը, քաղաքացիական բնակչության դրությունը որակել է սոսկալի՝ ընդգծելով, որ հարկ է դադարեցնել ինչպես Արևելյան Գուտայի ռմբակոծումները, այնպես էլ Դամասկոսի գնդակոծումները:
Դե Միստուրան հավելել է, որ Հրադադարի ռեժիմի սահմանումից հետո անհրաժեշտ է անհապաղ անարգել մուտք ապահովել դեպի Արևելյան Գուտա և հեշտացնել բժշկական տարահանում