23/02/2018 17:19
ԵՄ-ն պետք է պաշտպանի իր ընկերությունների մրցունակությունը. Եվրախորհրդարանի ղեկավար
Եվրամիությունը պետք է պաշտպանի իր ընկերությունների մրցունակությունը և մշակի իր արդյունաբերության զարգացման տեսլականը, ասել է Եվրախորհրդարանի ղեկավար Անտոնիո Տայանին՝ ելույթ ունենալով Բրյուսելում ընթացող խորհրդաժողովում, փոխանցում է РИА Новости-ն:
«Մեզ անհրաժեշտ է ունենալ մեր արդյունաբերության տեսլականը, դրա համար մեզ հարկավոր է պաշտպանել մեր ընկերությունների մրցունակությունը: Եվրախորհրդարանը հավանություն է տվել դեմպինգի դեմ ուղղված լավ կանոններին: Մեզ հարկավոր է ամրապնդել մեր արդյունաբերական կառուցվածքը, մեզ հարկավոր է քաղաքական ռազմավարություն», - ասել է նա:
Եվրամիության երկրների նախարարների խորհուրդը, որը պատասխանատու մրցակցության համար, փետրվարին կայացած ոչ պաշտոնական հանդիպմանն սկսել է պատրաստել ԵՄ-ի արդյունաբերական քաղաքականության երկարաժամկետ ռազմավարությունը, որն ընդգրկում է մինչև 2030 թվականն ընկած ժամանակաշրջանը: Նախատեսվում է, որ այդ հարցի շուրջ քննարկումները կշարունակվեն քաղաքական ու փորձագիտական մակարդակներով՝ ներառյալ մարտին նախարարական հանդիպումները Բրյուսելում: