23/02/2018 19:17
Երթևեկության կազմակերպման փոփոխություն` Ղազար Փարպեցու փողոցի Թումանյան-Արամի հատվածում. Լուսանկար
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ փետրվարի 25-ից Երևան քաղաքի Ղազար Փարպեցու փողոցի Թումանյան-Արամ հատվածում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն, որի արդյունքում Ղազար Փարպեցու փողոցի նշված հատվածում՝ բացառությամբ Արամի փողոցին հարող վերջնամասի մոտ 50 մետր տեղամասի, երթևեկությունը կկազմակերպվի միակողմանի՝ Թումանյան փողոցից դեպի Արամի փողոց ուղղությամբ: