23/02/2018 15:21
Թուրքիայի ԶՈՒ ԳՇ-ն Աֆրինում 44 ահաբեկչի է ոչնչացրել
Թուրքիայի զինված ուժերի ղեկավարությունը հայտարարել է՝ «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողությունների ընթացքում ահաբեկչական խմբավորումների ևս 44 անդամ է ոչնչացվել, հայտնում է РИА Новости-ն:
«Ռազմական ուժերը Աֆրինում ընթացող «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողության շրջանակում մեկ օրում սպանվել է 44 ահաբեկիչ: Գործողության մեկնարկից ի վեր ոչնչացված ահաբեկիչների թիվը հասել է 1873-ի», - ասված է Թուրքիայի տարածած հայտարարության մեջ: