23/02/2018 16:17
Ճապոնիայում 2 տղամարդ կրակել են Հյուսիսկորեացի քաղաքացիների ասոցիացիայի դարպասների վրա
Ճապոնիայում 2 տղամարդ կրակել է Հյուսիսկորեացի քաղաքացիների ասոցիացիայի դարպասների վրա: Ինչպես հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով «Կիոդո» գործակալությանը, հրաձիգները ուլտրաաջ կազմակերպության անդամներ են:
Գործակալության տեղեկություններով՝ նրանք մեքենայով մոտեցել են կազմակերպության շենքին և դարպասների վրա մի քանի կրակոց արձակել: Ոչ ոք չի տուժել: Շենքի մոտ հերթապահող ոստիկանական վերակարգը տղամարդկանց ձերբակալել է ապօրինի զենք պահելու կասկածանքով:
Ճապոնիայում Հյուսիսկորեացի քաղաքացիների ասոցիացիան փաստացի կատարում է Հյուսիսային Կորեայի դեսպանատան դեր, քանի որ 2 երկրների միջև դիվանագիտական հարաբերություններ չկան:
Ոստիկանությունը պարզում է կասկածյալների հանցարարքի դրդապատճառները: