23/02/2018 14:19
Մադագասկարի նախագահը պետական այցով կայցելի Հայաստան. Նալբանդյան
Հայաստանի ու Մադագասկարի միջև շփումը վերջին տարիներին նկատելիորեն աշխուժացել է, դրան նպաստել է հատկապես Հայաստանի անդամակցումը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանը, այսօր Մադագասկարի արտաքին գործերի նախարար Անրի Ռաբարի-Նձակայի հետ հանդիպումից հետո լրագրողներին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:
Նա ընդգծեց` Հայաստանը պատրաստվում է Երևանում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովին, իսկ Մադագասկարն այս պահին նախագահում է կազմակերպությունում:
«Մենք լավագույնս համագործակցում ենք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակում», - ասաց Է.Նալբանդյանը:
Նրա խոսքով` երկու երկրների արտգործնախարարները քննարկել են նաև առաջիկայում Մադագասկարի նախագահի պետական այցը Հայաստան:
«Այն նախատեսված է այս ամիս», - ասաց Է.Նալբանդյանը: