23/02/2018 17:31
Պուտինը ծաղկեպսակ Է դրել Անհայտ զինվորի շիրիմին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ուրբաթ Կրեմլի պարսպի մոտ ծաղկեպսակ է դրել Անհայտ զինվորի շիրիմին: Ալեքսանդրյան այգում կայացած արարողությունը նվիրված Էր փետրվարի 23-ին Ռուսաստանում նշվող Հայրենիքի պաշտպանի օրվան, փոխանցում է ТАСС-ը:
Պետության ղեկավարի հետ միասին Անհայտ զինվորի շիրիմին ծաղիկներ են դրել նաև Հայրենական մեծ պատերազմի վետերանները, ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը, Դաշնության խորհրդի և Պետդումայի խոսնակներ Վալենտինա Մատվիենկոն և Վյաչեսլավ Վոլոդինը, Ռուսաստանի նախագահի վարչակազմի ղեկավար Անտոն Վայնոն:
ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն և ՌԴ ՊՆ կոլեգիայի անդամները ևս ծաղկեպսակ Է դրել Անհայտ զինվորի շիրիմին: