23/02/2018 13:48
Արմեն Սարգսյանին նախագահի թեկնածու առաջադրելու համար անհրաժեշտ քանակի ստորագրությունները հավաքվել են
Այսօր Ազգային ժողովում կոալիցիոն կուսակցությունների՝ Դաշնակցություն և Հանրապետական խմբակցությունների պատգամավորների հետ հանդիպման ժամանակ որոշվել է պաշտոնապես առաջադրել Արմեն Սարգսյանի թեկնածությունը ՀՀ նախագահի պաշտոնում, փոխանցում է ԱԺ-ում աշխատող Aysor.am-ի թղթակիցը։
Նշենք, որ առաջադրման համար պահանջվող անհրաժեշտ քանակի ստորագրությունները հավաքվել են։
Հանդիպման ժամանակ Արմեն Սարգսյանը ելույթ է ունեցել ու ներկայացրել իր ծրագիրը։
Ըստ նոր Սահմանադրության` Արմեն Սարգսյանը պետք է ստանա 105 պատգամավորներից առնվազն 79-ի ձայները։ Հանրապետական կուսակցությունը Դաշնակցության հետ միասին ունի 65 պատգամավոր, և իշխող կոալիցիային անհրաժեշտ է ևս 14 ձայն:
«Ելք»-ը հայտարարել էր, որ դեմ է քվեարկելու Սարգսյանի թեկնածությանը: