23/02/2018 19:03
Տավուշի մարզում հրազենից վիրավորված զինծառայողը տեղափոխվել է Երևան. Նրա կյանքին վտանգ չի սպառնում
Տավուշի մարզում զինծառայող է վիրավորվել։ Լուրը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։
«Զինծառայողը վիրահատվել է Բերդի զինվորական հոսպիտալում։ Հիմա տեղափոխվել է Երևան։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում», -ասաց Հովհաննիսյանը։
Նշենք, որ զինծառայողը ստացել է հրազենային վնասվածք, սակայն դեռ չի հստակեցվում՝ ինչ հանգամանքներում։ Չի նշվում նաև՝ արդյոք հրազենային վնասվածքը զինծառայողը ստացել է հակառակորդի կրակոցից։