23/02/2018 19:51
Պատմության մեջ առաջին անգամ սմարթֆոնների վաճառքն ընկել է
Gartner ընկերության մասնագետները 2017 թվականի չորրորդ եռամսյակում առաջին անգամ պատմության մեջ գրանցել են սմարթֆոնների վաճառքի նվազում, փոխանցում է OAane.ws-ն:
Փորձագետների խոսքով՝ նման միտման պատճառ կարող է լինել շարժական գաջեթներով համաշխարհային շուկայի ողողումը:
2017 թվականի չորրորդ եռամսյակում իրացվել է ավելի քան 400 միլիոն սմարթֆոն՝ 2016-ի նույն ժամանակահատվածի համեմատ 5 տոկոսով պակաս: