23/02/2018 16:41
Բրիտանիայի և ԱՄՆ-ի պատվիրակությունները ստուգումներ են սկսել Կահիրեի օդանավակայաններում
Մեծ Բրիտանիայի փորձագետների պատվիրակությունն ստուգում է Կահիրեի միջազգային օդանավակայանում ձեռնարկված անվտանգության միջոցները, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով եգիպտական «Ալ Հայաթ» թերթին:
Հաղորդվում է, որ բրիտանացի մասնագետներն արդեն մի քանի օր տեսչական ստուգումներ են կատարում ժամանման և մեկնաթռիչքի սրահներում, վառելիքով և սննդով ինքնաթիռների ապահովման ծառայություններում, ուղեբեռի գոտում:
Աղբյուրները նաև պարզաբանել են, որ փետրվարի 26-ին համանման եռօրյա ստուգում կանցկացնեն ԱՄՆ-ի փորձագետները: Ամերիկացի մասնագետները նաև տեսչական ստուգում կանցկացնեն Եգիպտոսի EgyptAir ավիաընկերությունում՝ դեպի ԱՄՆ թռիչքների համար դրա թույլատրագրի նորացման նպատակով: 2015 թվականի հոկտեմբերի վերջին Սինայի թերակղզու երկնքում ռուս զբոսաշրջիկների փոխադրող ինքնաթիռի կործանումից հետո միանգամից մի քանի երկրներ դադարեցրեցին թռիչքները Եգիպտոսի Կարմիր ծովի առողջավայրեր, Կահիրե և Եգիպտոսի այլ քաղաքներ: