24/02/2018 14:36
ԱՄՆ-ն պատրաստ է օգնել Սաուդյան Արաբիային և ԱՄԷ-ին Եմենի վերականգնման հարցում
Միացյալ Նահանգները սատարում է Սաուդյան Արաբիայի և ԱՄԷ–ի որոշումը, որոնք համաձայնել են մինչև մարտի 31–ին ՄԱԿ–ին հատկացնել 1 մլրդ դոլար Եմենի բնակիչներին հումանիտար օգնություն տրամադրելու և երկրի նավահանգիստների ենթակառուցվածնքների վերականգնման համար։ Այս մասին նշված է Սպիտակ տան մամուլի քարտուղար Սարա Սանդերսի տարածած հայտարարության մեջ, փոխանցում է ТАСС-ը:
Նա ողջունել է Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի ջանքները ճգնաժամի հետևանքները Եմենում հաղթահարելու ուղղությամբ։
«Կենսական կարևորություն ունեցող հումանիտար կարիքներեի բավարարումը և տարածաշրջանի երկրների անվտանգության ոլորտի խնդիրների լուծումը կախված է հակամարևտության քաղաքական կարգավորումից», - ասվում է հաղորդագրության մեջ:
Միացյալ Նահանգները ողջունում է հակամարտության կողմերի ստանձնած պարտավորությունները դիվանագիտական ջանքների վերականգնման հարցում և պատրաստ է սատարել ՄԱԿ ղեկավարության կողմից խաղաղությանն ուղղված միջոցառումները, եզարափակել է Սանդերսը։