24/02/2018 10:35
«Առավոտ». Հայաստանի նախագահի ելույթները թե՛ ԵԽԽՎ-ում, թե՛ Մյունխենում խփել են ուղիղ նշանակետին
«Առավոտ»-ը թերթը վերլուծականում, անդրադառնալով Նախագահ Սերժ Սարգսյանի մյունխենյան անվտանգության համաժողովին, ինչպես նաև և ԵԽԽՎ-ում ունեցած ելույթների ադրբեջանական արձագանքներին, գրել է. «Հայաստանի նախագահի ելույթները թե՛ ԵԽԽՎ-ում, թե՛ Մյունխենում խփել են ուղիղ նշանակետին: Ադրբեջանում չեն կարողանում կուլ տալ նախագահի աներկբա վերլուծությունները՝ հատկապես ԼՂՀ հիմնահարցի կարգավորման շուրջ իրերի ներկա դրության վերաբերյալ, որը, ինչպես հստակ ի ցույց դրեց Սերժ Սարգսյանը, Ադրբեջանին ոչ մի լավատեսական հիմք չի տալիս: Թե՛ Մյունխենում, թե՛ ԵԽԽՎ-ում Սերժ Սարգսյանի ելույթները հանդիպեցին դրական արձագանքի: Հատկապես խորհրդանշական է, որ Հայստանին գովում էին թե՛ ԵՄ-ն թե՛ ՌԴ-ն: Հայաստանի նախագահը նման գովեստի է արժանանում Եվրոպայում, թարսի պես հենց այդ նույն օրերին մեկ այլ միջազգային խորհրդաժողովում՝ Դավոսում, Ադրբեջանի նախագահը հրապարակավ ստորացվում է: Դե ինչպես իրեն պահի հարևան երկրի արքան, երբ անուրջները խորտակվում են մեկը մյուսի հետևից, երբ տասնամյակներով իր հասարակությանը սնած կեղծիքները դուրս են գալիս ջրի երես...
Եվրոպայի միության հետ կապված բերեմ կեղծիքի ևս մեկ աղաղակող օրինակ: Վերջերս Ադրբեջանում միմյանց շնորհավորելու համար ևս մի զավեշտալի պատճառ էին գտել: Պարզվում է՝ ԵՄ հանձնակատար Մոգերինին Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչում է, ոչ թե հենց այնպես, այլ «լիակատար», ինչպես նա ասել է Մամեդյարովի հետ համատեղ մամլո ասուլսում՝ մեծ ուրախություն պարգևելով Բաքվի չկայացած քաղաքական ստրատեգներին: Տեսնես՝ ի՞նչն էր նրանց այստեղ այդքան հուզել, բայց նաև հետաքրքիր կլիներ իմանալ՝ եթե մինչ այս «լիակատար» չէր, ապա տարածքային ամբողջականության ո՞ր մասն էր թերի ճանաչում ԵՄ-ն, և ի՞նչ փոխվե՞ց... Ինչպե՞սք եք տիկնայք և պարոնայք վերաբերվում նույն ասուլիսի ժամանակ Մամեդյարովի ներկայությամբ այս անգամ հենց Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման վերաբերյալ հնչեցրած այն մտքին, որ ԵՄ-ն լիակատար (զգո՞ւմ եք զուգահեռները) աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական ջանքերին և առաջարկներին», - գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: