24/02/2018 09:50
«Ժամանակ». Հունվարի 30-ից անհետ կորած 26-ամյա երիտասարդին դաժան ծեծի էին ենթարկել ու պարտավորեցրել վերադարձնել գումարը
«Ժամանակ»-ը գրում է. «Երեկ, վերջապես, իրավապահներին հաջողվեց հայտնաբերել դեռևս հունվարի 30-ից անհետ կորած 26-ամյա երիտասարդի դին: Դին հայտնաբերվել է Կիևյան կամրջի տակ: Մեր տեղեկություններով՝ երիտասարդը՝ Վարդան Մնացականյանը, մինչև հունվարի 30-ը աշխատել է գործարար Խաչատուր Սուքիասյանին պատկանող «Ռոսիա» տոնավաճառում, որպես մաքրության գծով պատասխանատու:
«Դեպքից առաջ, մեզ հասած տեղեկություններով, վիճաբանություն է տեղի ունեցել տոնավաճառի անվտանգության աշխատողներից Արտաշ անունով մեկի հետ: Տհաճ խոսակցություն է եղել գումարի հետ կապված, որից հետո երիտասարդին դաժան ծեծի են ենթարկել ու պարտավորեցրել վերադարձնել գումարը: Այդ օրվանից հետո երիտասարդը այլևս գործի չի գնացել, և երեկ, փաստորեն, նրա դիակը հայտնաբերվել է Կիևյան կամրջի տակ», - գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: