24/02/2018 10:00
«Ժողովուրդ». «Աէրոֆլոտի» սահմանած կարգը դժգոհություններ է առաջացնում ուղևորների շրջանում
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ռուսական «Աէրոֆլոտ» ավիաընկերությունը նոր խնդիրների առաջ է կանգնեցրել ուղևորներին` կրճատելով ձեռքի ուղեբեռում անվճար տեղափոխվող իրերի քանակը:
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ուղևորները փետրվարի 15-ից հետո այլևս չեն կարողանում ձեռքի ուղեբեռով անվճար տեղափոխել բջջային հեռախոսներ, նոթբուքեր, լուսանկարչական ապարատներ, տեսախցիկներ, անձրևանոցներ, թղթապանակներ:
«Ավիաընկերության սահմանած նոր կարգերից հիմնականում դժգոհում են գործուղման նպատակով մեկնողները` օպերատորները, լուսանկարիչները և այլք: Այս օրենքը ուժի մեջ է մտել անցած տարվա նոյեմբերի 5-ից, և այն վերաբերում է բացառապես ռուսական ավիաընկերություններին: Դրանցով մեկ ուղեբեռի առավելագույն քաշը կարող է լինել 32 կգ, իսկ ձեռքի ուղեբեռը` 10 կգ: Այս որոշումը տարածվելու է նաև Հայաստանի քաղաքացիների վրա», - գրում է թերթը:
Մանրամասները թերթի այսօրվա համարում