24/02/2018 20:08
«Ծառուկյան» խմբակցությունը կողմ քվեարկի ՀՀԿ-ի կողմից առաջադրված Արմեն Սարգսյանի թեկնածությանը
Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցությունը կողմ քվեարկի ՀՀԿ-ի կողմից առաջադրված նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանին:
«Ճանաչում եմ Արմեն Սարգսյանին, նա Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք եղել է մեր վարչապետը, նա բացի պատգամավորներից, հասարակական կազմակերպություններից, կրթական, տնտեսական, գիտական, բոլորի հետ հանդիպել է՝ ներկայացնելով, որ ինքը արտագաղթը պետք է դադարեցնի, ներգաղթ սկսի»,-խմբակցության պատգամավորների հետ հանդիպմանն ասել է Գագիկ Ծառուկյանը:
ԲՀԿ առաջնորդն ընդգծել է`մնում է միայն, որ ՀՀԿ-ի նախագահի թեկնածուն իր ստեղծած անունն ու հեղինակությունը պահի, պահպանի ու կրկնապատկի:
Նշենք, որ երեկ Ազգային ժողովում կոալիցիոն կուսակցությունների՝ Դաշնակցություն և Հանրապետական խմբակցությունների պատգամավորների հետ հանդիպման ժամանակ որոշվել է պաշտոնապես առաջադրել Արմեն Սարգսյանի թեկնածությունը ՀՀ նախագահի պաշտոնում:
Ըստ նոր Սահմանադրության` Արմեն Սարգսյանը պետք է ստանա 105 պատգամավորներից առնվազն 79-ի ձայները։ Հանրապետական կուսակցությունը Դաշնակցության հետ միասին ունի 65 պատգամավոր, և իշխող կոալիցիային անհրաժեշտ էր ևս 14 ձայն:
«Ելք»-ը հայտարարել էր, որ դեմ է քվեարկելու Սարգսյանի թեկնածությանը: