24/02/2018 11:33
ԱՄՆ Ֆիննախը շուտով կհայտարարի Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին
ԱՄՆ Ֆիննախն առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում կհայտարարի ՌԴ դեմ նոր պատժամիջոցների մասին: Այս մասին Սպիտակ տանը լրագրողներին հայտնել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը, հայտնում է РИА Новости-ն:
«Մենք աշխատում ենք Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ուղղությամբ: Ես կարող եմ հավաստիացնել, որ աշխատանքը ընթացքի մեջ է: Առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում ես նորից այստեղ (Սպիտակ տանը) կլինեմ, և մենք կխոսենք այդ մասին», - ասել է նա:
«Մենք նայում ենք ընտրություններին միջամտությանը: Մենք սերտորեն աշխատում ենք ՀԴԲ հետ և նրանք մեզ վերջին բողոքների մասին տեղեկություն են տրամադրում: Եվ եթե անհրաժեշտ լինի, մենք քննարկենք մասնավոր անձանց հետ կապված տեղեկությունները, որոնք նրանք ունեն», — հավելել է պաշտոնյան: