24/02/2018 12:47
Ճապոնիան աջակցել է ԿԺԴՀ-ի նկատմամբ ԱՄՆ նոր պատժամիջոցներին
Ճապոնիան աջակցել է ԿԺԴՀ-ի նկատմամբ ԱՄՆ նոր պատժամիջոցներին, հայտնում է РИА Новости-ն` հղում անելով Ճապոնիայի վարչապետի խորհրդական Կենտարո Սոնոուրային:
«Չնայած այն հանգամանքին, որ վերջին ժամանակներում Օլիմպիական խաղերի ֆոնին Հարավի և Հյուսիսի բանակցություններում գրանցվել են տարբեր ակտիվացումներ, ԿԺԴՀ-ն չի դադարեցրել միջուկային զենքի և բալիստիկ հրթիռների մշակում: Մենք պետք է ավելացնենք ճնշումն այդ երկրի վրա վրա», - ասել է Սոնոուրան:
Նա ընդգծել է, որ Ճապոնիան մեծապես աջակցում է ԱՄՆ-ի դիրքորոշմանը և պատրաստ է աջակցել պատժամիջոցների ընդլայնման հարցում: