24/02/2018 12:31
Աֆղանստանի հարավում թալիբների հարձակման հետևանքով ավելի քան 20 աֆղանցի զինվոր է զոհվել
Աֆղանստանի հարավ-արևմուտքում գտնվող Ֆարահ գավառի վրա «Թալիբան» արմատական շարժման զինյալների հարձակման հետևանքով առնվազն 25 զինվոր է զոհվել, հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով Pajhwok գործակալությանը:
Գործակալության տվյալով՝ թալիբները հարձակվել են աֆղանական ռազմակայանի վրա:
Ավելի վաղ, Քաբուլի կենտրոնում որոտացած պայթյունի հետևանքով 2 մարդ էր զոհվել, ևս 6–ն էլ՝ վիրավորվել ։ Միաժամանակ, Աֆղանստանի հարավում՝ Լաշկարգահ քաղաքում, տեղ գտած ահաբեկչական գործողության հետևանքով մեկ մարդ էր զոհվել, 10-ն էլ վիարվորվել էին։